Որսի ժամանակ ընկերներից մեկի հրшցանը պատահաբար ձեռքից ընկել է, հնչել է կրшկոց. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին են զանգահարել Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից և հայտնել են, որ Գեղաշեն գյուղի սարերում, որսի ժամանակ, զենքը վայր ընկնելու և պատահաբար ընկերոջ վրա կրակ արձակվելու հետևանքով «աջ աչքի եղջերաթաղանթի բարդ թափանցող վնասվածք, հիֆեմա, հեմոֆթալմ» ախտորոշմամբ ժամը 11։00-ի սահմաններում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Գագիկ Ա․-ն է, ում առողջական վիճակը միջին ծանրության է: Ոստիկանները պարզել են նաև, որ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Սարանիստ գյուղի սարերում Գագիկ Ա․-ն իր ընկերոջ՝ Երևանի բնակիչ 64-ամյա Ստեփան Մ․-ի հետ, որսորդության ժամանակ Ստեփան Մ․-ին պատկանող «ՏՈԶ-66» տեսակի 12 տրամաչափի ողորկափող հրացանը պատահաբար ձեռքից վայր է ընկել, որից հետո կրակոց է արձակվել վերջինիս ուղղությամբ:

Տեղի ունեցածի հետևանքով Գագիկ Ա․-ն մարմնական վնասվածքով դիմել է նշված բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Կիսվել սոց․ ցանցերում