Նոբելյան մրցանակաբաշխությանը հրավիրվել է նաև Ռпւսшստանի դեսպանը. դժգոհություններ են սկսվել

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանին Նոբելյան մրցանակաբաշխության արարողությանը հրավիրելու որոշումը «վրդովեցրել է շատերին ինչպես Շվեդիայում, այնպես էլ Ուկրաինայում»։

«Նոբելյան հիմնադրամն ինքն է որոշումներ կայացնում։ Բայց ես չէի հրավիրի Ռուսաստանին, եթե ինքս ղեկավարեի մրցանակաբաշխությունը»,- ասել է Քրիստերսոնը Aftonbladet-ին։ Նա խոստովանել է, որ դեռ որոշում չի կայացրել՝ գնա՞լ միջոցառմանը, թե՞ ոչ։

Լիբերալ կուսակցության առաջնորդ Յոհան Պերսոնը հայտարարել է, որ չի մասնակցի մրցանակաբաշխությանը: Կենտրոնական կուսակցության առաջնորդ Մուհարեմ Դեմիրոկը նույնպես հայտնել է, որ չի ներկայանալու արարողությանը։

Նոբելյան հիմնադրամն այսօր հայտարարել է 2023 թվականին Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի դեսպաններին հրավիրելու որոշման մասին:

Կիսվել սոց․ ցանցերում