Հոգեբանը զգուշացնում է, թե ինչպես գույները կարող են վնասել երեխային

Վերջերս տարածում է գտել է «բեժ մայրեր» հասկացությունը. նրանք կանայք են, ովքեր հանգիստ երանգներ են ընտրում ինտերիերի, հագուստի և մանկական խաղալիքների համար: Հետազոտողները նշում են, որ դա բացասաբար է անդրադառնում հոգեկանի վրա՝ առաջացնելով տխրություն և ապատիա։ Հոգեբան Նատալյա Բարտոնը Gazeta.Ru-ին պատմել է այն մասին, թե իրականում գույներն ինչպես են ազդում երեխայի վրա։

Մասնագետի խոսքով՝ տարբեր երանգները որոշակի հուզական և ֆիզիոլոգիական ռեակցիաներ են առաջացնում։ Օրինակ, կարմիրը խթանում է ակտիվությունը և բարձրացնում արյան ճնշումը (ըստ Վիսկոնսինի համալսարանի հետազոտության), իսկ կապույտը նպաստում է հանգստության:

«Շվեյցարիայում անցկացված մեկ այլ հետազոտություն ուսումնասիրել է գույնի ազդեցությունը 7-8 տարեկան երեխաների տրամադրության և կենտրոնացման վրա: Երեխաներին առաջարկվել է առաջադրանքներ կատարել տարբեր գույների ինտերիեր ունեցող սենյակներում: Կապույտ երանգներով սենյակները նպաստում էին երեխաների կենտրոնացման և հանգստության բարձրացմանը՝ նրանց համար ավելի արդյունավետ դարձնելով առաջադրանքների վերլուծությունը: Դեղին և կարմիր երանգները խթանում են ակտիվությունն ու ստեղծագործականությունը, բայց կարող են առաջացնել գրգռվածություն և ուշադրությունը շեղել այն գործերից, որոնք պահանջում են կենտրոնացում», – բացատրել է նա:

Ըստ փորձագետի՝ երեխայի համար հարմարավետ տարածք ստեղծելու առանցքային պայմանը հավասարակշռությունն է։

«Եթե ինտերիերը պարունակում է միայն հանգիստ երանգներ, կարող է լինել երեխայի ստեղծագործական գործընթացի խթանման պակաս: Կարևոր են նաև ասոցիացիաները, որոնք մարդը ձևավորում է մանկության տարիներին, դրանք հաճախ կապված են գույնի հետ՝ կարմիրը վտանգ է կամ ազդանշան, դեղինը տաք, արևոտ օր է։ Ուստի արժե երեխայի տարածության մեջ վառ մանրամասներ ավելացնել հատկապես ծնվելուց 2-6 ամիս հետո, քանի որ հենց այս շրջանում է նա սկսում տարբերել գույները»,- ընդգծել է հոգեբանը։

Սակայն զարգացման առանցքային գործոնը ոչ միայն գունապնակն է, այլև ընտանիքում տիրող ընդհանուր մթնոլորտը։

«Չկան ստույգ տվյալներ, թե արդյոք պաստելի գույնի ինտերիերը վնասակար է երեխայի համար։ Կարևոր է ձգտել ստեղծել այնպիսի միջավայր, որը ողջունում և խթանում է զարգացմանը»,- եզրափակել է Բարթոնը:

Կիսվել սոց․ ցանցերում