Բժիշկները գտել են չափից շատ ուտելը դադարեցնելու միջոց

Թերապևտ Ելենա Մալիշևան և գաստրոէնտերոլոգ Իգոր Գորոդոկինը «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում բացահայտել են չափից շատ ուտելուց խուսափելու միջոց:

Մալիշևան ասել է, որ ստամոքսի իրական ծավալը մեկ բաժակ է։

«Եթե չեք կարողանում հասկանալ՝ ձեր չափաբաժինը մեծ է, թե փոքր, ամեն ինչ դրեք բաժակի մեջ, ապա դրեք ափսեի մեջ, և դա ձեզ կբավականացնի»,- բացատրել է բժիշկը։

Գորոդոկինը խորհուրդ է տվել հեռանալ սեղանից «մի քիչ սոված»։

«15-20 րոպե հետո ուղեղը կստանա ազդանշան, որ ձեր ստամոքսը լցված է, և դուք ձեզ կուշտ կզգաք: Ուտել պետք չէ, քանի դեռ կշտացած եք զգում»,- խորհուրդ է տվել գաստրոէնտերոլոգը։

Կիսվել սոց․ ցանցերում