Ողբերգական ավտովթար` Արմավիրի մարզում. բախվել են Toyota Camry-ն ու ВАЗ 2107-ը. կա 1 զпհ, 1 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Զվարթնոցի վարչական տարածքում, բախվել են Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  բախման հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել է, Toyota-ի վարորդն էլ բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարաշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 07-ի մահացած վարորդի և հիվանդանոց տեղափոխված Toyota-ի վարորդի ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով շրջադարաձ է կատարել՝ ստեղծելով վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Կիսվել սոց․ ցանցերում