Վերջին օրերին հանրային քննարկումների կենտրոնում հայտնվել է Ծովինար Պողոսյանը՝ 44-օրյա պատերազմի հետևանքով «արցախից» տարհանված մեր հայրենակիցը, ով ներկայումս բնակվում է Նոր Հաճնի Արտամետ գյուղում։ Ծովինարը՝ 5 երեխաների մայր, ով մեծ ջանքերով ինքնուրույն ստեղծել է իր փոքրիկ բիզնեսը, մասնակցել է «Բերքի համահայկական փառատոնին», որտեղ ներկայացրել է իր արտադրանքը։ Փառատոնին ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը։ Ծովինարը հնարավորություն ունեցավ լուսանկարվել նրանց հետ, ինչը պիտի որ մնա հաճելի ու անմոռանալի հիշողություն, սակայն այս ամենը որոշ շրջանակների կողմից վերածվեց անհիմն պարսավանքի:
Ղարաբաղյան կլանի և նրանց աջակիցների կողմից սկսված ատելության արշավն ուղղված է մի կնոջ, ով, արհամարհելով բոլոր դժվարությունները, փորձում է ապահովել իր ընտանիքը և արժանապատվորեն ապրել իր երկրում։ Նկատենք նաև, որ, ի տարբերություն որոշ շրջանակների, ովքեր մշտապես փորձում են մեղադրել իշխանություններին, թե իբրև պետությունը չի աջակցում կամ անտեսում է տարհանվածներին, Ծովինարը նման պնդումներ չի արել։ Նա իր կյանքն առաջ է մղում սեփական աշխատասիրությամբ և հնարամտությամբ՝ առանց պետությանն անտեղի մեղադրելու:
Ավելին, բոլոր այն արցախցիները, ովքեր գտնվում են խոցելի խմբերում և ցույց են տալիս հարգանք կառավարության հանդեպ, ուղիղ իմ աջակցության ներքո են: Իմ ամբողջական սատարումն է նրանց, ովքեր դժվարությունների դեմ կանգնում են հպարտությամբ և ձգտում են դեպի խաղաղ ու կայուն կյանք՝ հարգելով պետության ներդրումը նրանց աջակցելու գործում:
Անհասկանալի ու անընդունելի է, թե ինչու հասարակության մի հատված փորձում է վարկաբեկել մեր հայրենակցին միայն այս հիմքով։ Այսպիսի արձագանքը միայն խանգարում է մեր միասնականությանը և խորացնում է հակասությունները:
Հարկ է գիտակցել, որ նման ատելության դրսևորումները ոչ միայն խաթարում են տվյալ անձի բարոյական վիճակը, այլև վնասում են մեր երկրի ներքին խաղաղությանը: Անհատապես բոլորիս պատասխանատվությունն է աջակցել մեր հայրենակիցներին և լինել միասնական՝ անկախ քաղաքական կամ սոցիալական հայացքներից:
Սքրինշոթերը՝ ի գիտություն հանրության, ովքեր ցանկանում են իրական պատկերը տեսնել և դատել արդարացիորեն։

Աղբյուրը՝
https://www.facebook.com/story.php?story_fbid=442612155501421&id=100092579195641&rdid=DTJ4fenuPFAlvNjq
