Նորակերտում «ԱՐՄԱԹ» կրթական կենտրոն է բացվել. ԱՍՀ նախարարն ու Արմավիրի մարզպետը ևս մասնակցել են արարողությանը

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 17-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, Փարաքար համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ ներկա է գտնվել Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի «ԱՐՄԱԹ» կրթական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է մարզպետը:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ինժեներական լաբորատորիայի բացման աջակիցներին` մարզպետը կարևորել է ծրագրի նշանակությունը գյուղական բնակավայրերի դպրոցականների շրջանում։

Ծրագրի շնորհիվ Նորակերտ գյուղի և հարակից բնակավայրերի դպրոցականները կստանան անվճար տեխնոլոգիական կրթություն, կսովորեն ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում։

«ԱՐՄԱԹ» կրթական կենտրոնում Արմաթը օդում ծրագրի շնորհիվ աշակերտները կտիրապետեն նաև անօդաչու թռչող սարքերի ծրագրավորմանը և սարքերի գործնական կիրառմանը, կունենան բացառիկ հնարավորություն` ծանոթանալու ոլորտի նորարարական ծրագրերին։

Կիսվել սոց․ ցանցերում