59 տարեկան հասակում մահացել է իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Սալվատորե Սկիլաչին։ Նա աշխարհի 1990 թվականի առաջնության եզրափակիչ փուլի լավագույն ռմբարկուն էր։
Սկիլաչիի մոտ 2022 թվականին ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ։ Նա երկու անգամ վիրահատվել էր:
Միլանի «Ինտերը» հարգանքի տուրք է մատուցել լեգենդար ֆուտբոլիստին։ Երկրպագուները ծածանել են հսկայական պաստառ, որի վրա գրաված էր․ «1990 թվականին նա ստիպեց մի ամբողջ ազգի երազել Իտալիայի կախարդական գիշերների ժամանակ»։
Իր կարիերայի ընթացքում Սկիլաչին հանդես է եկել «Յուվենտուս»-ում, «Ինտեր»-ում, «Մեսինայ»-ում և «Ջուբիլո Իվատա»-ում։ Իտալիայի հավաքականի կազմում անցկացրած 16 խաղում նա խփել է 7 գոլ։ Դրանցից վեցը՝ 1990 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, որտեղ էլ ճանաչվել է մրցաշարի լավագույն ռմբարկու և խաղացող:
