Նարեկ Մալյանն ազատ է արձակվել

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը սեպտեմբերի 19-ին ազատ է արձակվել:

Նարեկ Մալյանը կալանավորվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածով (Անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը):

Մեղադրող կողմը պահանջել էր 3 տարի 3 ամիս ազատազրկում։

2024 թվականի ապրիլի 12-ին Մալյանը դատապարտվել էր 1 տարի ժամկետով ազատազրկման։

Կիսվել սոց․ ցանցերում