Կառավարությունը 1 մլրդ 940 մլն դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաք» ծրագրին. Հայրապետյան

Կառավարությունը 1 մլրդ 940 մլն դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաքի» ծրագրին։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ սույն իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացման և աշխատանքների անընդհատության ապահովմամաբ:

Նախարարը նաև նկատեց՝ սա կարևոր ներդրումային ծրագիր է, որին հաջորդ տարի ևս 1 մլրդ դրամ կհատկացվի։

«Գումարն անհրաժեշտ է շինարարական աշխատանքները վերջնական տեսքի բերելու համար, ձեռք կբերվեն համապատասխան լաբորատոր սարքավորումներ, և կկարգավորվի բիզնես աքսելետատորի շենքը»,- ասաց Հայրապետյանը:

Կիսվել սոց․ ցանցերում