Արդեն մի քանի տարի է՝ էկրաններից չի հեռանում «Գահերի խաղը» ֆիլմը, որը բավականին հայտնի և սիրված է դարձել կարճ ժամանակահատվածում։ Ֆիլմի սյուժեն հիմնված է ռոմանտիկայի վրա: Մինչ այժմ նկարահանվել է 6 եթերաշրջան, որից յուրաքանչյուրն ունի 60 սերիա: Պետք է նշել, որ այն ԱՄՆ-ում դարձել է ամենադիտված և պահանջված հեռուստասերիալներից մեկը:
Հատուկ այս ֆիլմի համար հորինվել է մի նոր լեզու՝ դոտրակերեն: Եթե խոսենք սյուժեի մասին, ապա պետք է նշեմ, որ այնտեղ տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ, պայքար երկիրը կառավարելու նպատակով, որն էլ հետաքրքրություն է մտցնում ֆիլմի մեջ:
Ահա մի քանի փաստ ֆիլմի մասին.
- ԱՄՆ-ում հայտնի է դառնում է Արյա կանացի անունը։
- Դերասանուհի Գվենդոլին Քրիստին, ով խաղում է Բրիենի դերը, չգիտի իր ծննդյան ճիշտ օրը։
- Շանը, որը սերիալում պատկանում էր Սանսա Սթարքին, դերասանուհի Սոֆի Թրները վերցրել է իրեն` անվանելով նրան Զունի։
- Դերասանուհի Ունա Չապլինը, ով խաղացել է Ռոբ Սթարքի կնոջ դերը, լեգենդար դերասան Չարլի Չապլինի թոռնուհին է։
- Իսկ Հարի Լլոյդը, ով առաջին եթերաշրջանում խաղացել է Վիզերիս Թարգարիենի դերը, Չարլզ Դիքենսի սերնդից է։
- Ձիու սիրտը, որ Դեյեներիս Թարգարիենը ուտում է ամուսնությունից հետո, իրականում մարմելադ է։
- Կեղծ էր նաև Տիրիոնի կերած միսը, քանի որ դերասանը բուսակեր է։
- Թեոն Ալֆի Ալենը Անգլիայում հայտնի երգչուհի Լիլի Ալենի հարազատ եղբայրն է։
- Թոմաս Սանգստեր դերասանը, ով խաղացել է 13-ամյա Ժոյեն Ռիդի դերը, իրականում 23 տարեկան է։
- Դոտրայերեն լեզուն ստեղծվել է հենց հեռուստասերիալի համար. այնտեղ կա 3000 բառ։
- Դոտրայերենի ստեղծման համար օգտագործվել են ռուսերեն, թուրքերեն, էստոներեն լեզուները։
- Սանսա և Արյա «քույրերի» դերակատարներն իրականում մտերիմ ընկերուհիներ են։
- Փիթեր Դինկլեյջը (Տիրիոն Լանիստեր) միակ դերասանն է, որի դերը ընտրել է հենց ինքը` Մարտինը, և որոշումը եղել է անփոփոխ։
- Էմիլիա Քլարկը երբեք չի ներկել մազերը. հեռուստասերիալում դերասանուհին կեղծամով է։
- Իսկ ահա Սոֆի Թրները (Սանսա Սթարք) եղել է շիկահեր, սակայն նկարահանումների համար մազերը կարմիր է ներկել։
- Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինն արդեն որոշել է, թե ինչպես է վերջանալու պատմությունը և ասել է պրոդյուսերներին. այն դեպքի համար, եթե նա չհասցնի վերջացնել գիրքը։
- Դերասանների մեծ մասը չի կարդացել գրքերը, քանի որ վախենում են ժամանակից շուտ իմանալ իրենց կերպարի ավարտը։
- Մեյստեր Էյմոնի դերակատարն իրականում նույնպես կույր է։
- Առաջին էպիզոդից հետո Ջեք Գլիսոնը, ով կատարում է Ջոֆրիի դերը, նամակ է ստացել Մարտինից, որտեղ գրված է եղել հետևյալը. «Շնորհավորում եմ, Ձեզ իսկապես բոլորն ատում են»:
- Առաջին եթերաշրջանում կտրված գլուխներից մեկը եղել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կերպարով. աշխատակիցներն արդեն ներողություն են խնդրել փոքրիկ անհաջողության համար։
- Առաջին եթերաշրջանում գայլերի փոխարեն եղել են շներ։
- Չորրորդ եթերաշրջանում շներին փոխարինում են իրական գայլեր, սակայն էֆեկտներով մի փոքր մեծացրած։
- Միշել Ֆեիրլին ոչ միայն կատարել է Քեյթիլին Սթարքի, այլ նաև Հերմիոնայի դերը։
