Ռոբերտ Քոչարյանը տարիներ շարունակ ձևացնում էր, թե ուժեղ և անսասան ղեկավար է, բայց այսօր պարզվում է, որ նրա «հերոսական» կերպարը մոլորեցնող դիմակ էր։ Ինչպես տեսնում ենք՝ դատարանում նրա գործը վերաբացվել է, բայց «ուժեղ տղան» հանկարծ անհետացել է երկրից, իբր ճամփորդության է։ Սա ակնհայտորեն նրա հին մեթոդներից է՝ խուսափել պատասխանատվությունից։ Ղարաբաղյան կլանի այս հայտնի ներկայացուցիչը, որի ձեռքերը բեռնված են մեր երկրի և տարածաշրջանի տառապանքով, ոչ միայն խախտում է օրենքը, այլև ստվեր է գցում հայկական պետականության վրա։
Քոչարյանը պետք է պատասխան տա իր գործողությունների համար, հատկապես հաշվի առնելով, որ նրա դեմ կան ռազմական հանցագործության մեղադրանքներ։ Նա իրավունք չունի լքելու երկիրը, քանի որ տարիներ շարունակ իր ապօրինությունների հետևանքները դեռևս բացահայտված չեն։ Ռազմական հանցագործություններն ու նրա կառավարման տարիների խախտումները չեն մոռացվել, չմոռանամ հիշեցնել նաև Ադրբեջան պետության կողմից, որտեղ Քոչարյանին համարում են ռազմական հանցագործ:
Քոչարյան գիտե՞ս որտեղ է իմ ու քո տարբերությունը եթե պետությունը ինձ կանչի պատասխանատվության, անմիջապես կկանգնեմ դատարանի առջև՝ առանց խուսափելու կամ թաքնվելու։ Բայց դո՛ւ, Քոչարյան, նույնիսկ տղամարդկություն չունես դատարան ներկայանալու։ Ինչու՞ ես խաբում հանրությանը, ձևանալով «հերոս», երբ իրականում վախենում ես պատժից։ Դու անգամ իրավունք չունես հատելու Հայաստանի սահմանը, որովհետև քեզ անմիջապես կձերբակալեն և կհանձնեն Բաքվին՝ այնտեղ սպասող ռազմական հանցագործությունների մեղադրանքների համար։
Հ.Գ Դու տարիներ շարունակ մոլորեցրել ես ժողովրդին, բայց իրականությունը պարզ է՝ խուսափում ես պատասխանատվությունից, վախենում ես արդար դատից։ Ժողովուրդը մոռանալու ոչինչ չունի, իսկ ճշմարտությունն արդեն մերկացել է։
Հ.Գ.Գ Այսօր, երբ արդարությունը հստակ պահանջում է պատասխանատվություն և դատավարություն, դու փախչում ես՝ ապացուցելով, որ քո խիզախությունը իրականում եղել է միայն քո պատկերացման մեջ։
Աղբյուրը՝
https://www.facebook.com/story.php?story_fbid=448047741624529&id=100092579195641&rdid=1JOWoiQDTSqF5kYL
