Երևանի փողոցները կաթվածահար վիճակում են: Քաղաքի մի շարք հատվածներում և հատկապես կենտրոնում խցանումը մի քանի կիլոմետրերի է հասնում:
Մեքենաները սպասում են Արցախի փողոցից դեպի «Հայրենիք» կինոթատրոն տանող ճանապարհ, Իսակովի պողոտա, Արշակունյաց պողոտա հատվածում:
Երթուղային տրանսպորտի կանգառներում ու մետրոյի կայարաններում մեծ հերթեր են, քաղաքացիները ահազանգում են, որ մայրաքաղաքի մի շարք փողոցներում շարժը կանգնած է, ժամերով սպասում են հասարակակակն տրանսպորտի:
Հասարակական տրանսպորտի աշխատանքը մասամբ խաթարվել է, քանի որ խցանումների պատճառով չեն կարողանում ժամանակին հասնել:
