Չինաստանում առաջին անգամ բուժել են շաքարախտը՝ օգտագործելով ցողունային բջիջները

1-ին տիպի շաքարախտով 25-ամյա հիվանդին փոխպատվաստել են սեփական ցողունային բջիջները, որոնք նախկինում «վերածրագրավորվել» էին ինսուլին արտադրելու համար։ Վիրահատությունից մի քանի ամիս անց աղջիկը կարողացել է հրաժարվել ներարկումներից. նրա օրգանիզմը սկսեց ինքնուրույն արտադրել հորմոնը:

Նախկինում Շանհայում նմանատիպ վիրահատություն էր կատարվել 2-րդ տիպի շաքարախտով հիվանդ 59-ամյա տղամարդու նկատմամբ։ Փոխպատվաստումից հետո նա նույնպես դադարեցրել է ինսուլինի ընդունումը։

Կիսվել սոց․ ցանցերում