Երևանում և մարզերում սպասվում են անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ, առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Հոկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հոկտեմբերի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Հոկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կիսվել սոց․ ցանցերում