Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 10-ից 11-ը լինելու է Ալբանիայում և Սերբիայում:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն՝ Էրդողանի այցի շրջանակներում նախատեսվում են քննարկումներ երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում առկա համագործակցության զարգացման շուրջ:
Էրդողանը երկու երկրներում էլ գլխավորելու է պետությունների միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը:
Բացի այդ, նա Ալբանիայում մասնակցելու է Թուրքիայի կողմից ֆինանսավորվող Տիրան Նամազգայ մզկիթի բացման արարողությանը, որին ներկա է գտնվելու նաև այդ երկրի վարչապետ Էդի Ռաման:
Նախատեսվում է նաև Թուրքիայի նախագահի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մասնակցությունը Սերբիայում կայանալիք գործարար համաժողովին:
Էրդողանի օրակարգում են լինելու համաշխարհային և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Բալկաններում և Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակն ու Լիբանանի ուղղությամբ Իսրայելի կողմից իրականացվող գործողությունները:
Այցերի ընթացքում նախատեսվում են տարբեր համաձայնագրերի ստորագրում:
