Եղանակը Հայաստանում

Հայաստանի մարզերում  հոկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Երևանում հոկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 25-27 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 17-19 աստիճան։ Գիշերը կդիտվի 10-12 աստիճան տաքություն:

Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 18-23 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 22-25 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 18-23 աստիճան տաքություն։

Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 22-26 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն։

Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-26 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 26-28 աստիճան։

Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 26-28 աստիճան Ցելսիուս։

Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 20-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-28 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 28-32 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-26 աստիճան տաքություն։

Կիսվել սոց․ ցանցերում