Թուրքիայի Մալաթիա նահանգում տեղի ունեցած 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 187 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։
Ինչպես հայտնել է Oxu.Az-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
«Երեք շենքում մասնակի փլուզում է տեղի ունեցել, 43 տուժած գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- հավելել է վարչության պետը։
Թուրքիայի հարավ-արևելքում Էլյազիգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 94 մարդ և լուրջ վնաս է կրել երկու շինություն:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ի առավոտյան Մալաթիայի Կալե շրջանում տեղի ունեցած 5.9 մագնիտուդով երկրաշարժը զգացվել էր նաեւ հարակից տարածքներում։
