Ժողովրդագրության ռազմավարության ազատության շրջանակում պետությունը լրացուցիչ հնարավորություն է ստեղծել կանանց համար։
Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Օրինակ՝ կանանց համար, երբ որոշում են երեխա ունենալ, ապա երեխա ունենան Հայաստանում, այլ չմեկնեն այլ երկրներ իրենց այս իրավունքը իրացնելու համար և երեխա կարողանան ունենալ Հայաստանում։
Առողջապահության դերը ծնելիության մեջ գալիս է այն պահին, երբ անձը կամ զույգը որոշում են երեխա ունենալ։ Մեր դերն է բոլոր բժշկական միջամտություններով, տեխնոլոգիաներով ապահովենք ծնելիության խթանումը»,- ասաց նա։
Նախարարը հիշեցրեց՝ կանայք հնարավորություն ունեն օգտվել պետության կողմից ֆինանսավորվող ծրագրից և դրա շրջանակներում մայր դառնան։
Վարչապետն էլ իր խոսքում նկատեց՝ նախարարը նկատի ունի վերարատադրողական առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց։
