ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Լավրովը Թուրքիա է ժամանել նախօրեին՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան — Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։
Լավրովի և Ֆիդանի միջև վերջին երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսին Լաոսում ԱՍԵԱՆ-ի շրջանակներում նախարարական միջոցառումների շրջանակում։
Հանդիպման մանրամասներ չեն նշվում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Թուրքիայում մեկնարկել է Տարածաշրջանային համագործակցության Հարավային Կովկասի պլատֆորմի «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը:
