Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանին առընթեր բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ 10-19 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում SARS-CoV-2-ով վարակվելուց հետո վեց ամիս շարունակ մնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում:
Հետազոտությանը մասնակցել է 10-19 տարեկան 613 հազար 602 կամավոր: Նրանք հավասարապես բաժանվել են երկու խմբի. Առաջին խումբը ներառում էր COVID-19-ով ախտորոշված հիվանդներ, իսկ երկրորդում՝ շնչառական այլ հիվանդություններից տառապող մարդիկ: Վերլուծվել է նաև ճարպակալման և COVID կամ սուր շնչառական վարակներով հիվանդների՝ 16 հազար 469 հոգուց բաղկացած երկու խմբից բաղկացած ենթախումբը։
Գիտնականներն հետազոտության ընթացքում գնահատել ենէ 2-րդ տիպի շաքարային դիաբետի նոր դեպքերի հաճախականությունն առաջին շնչառական վարակից մեկ, երեք և վեց ամիս անց: Արդյունքները ցույց են տվել, որ COVID-19-ից հետո տիպային շաքարախտի զարգացման վտանգը զգալիորեն ավելի բարձր է եղել, քան այլ սուր շնչառական վարակներից հետո։ Այս հիվանդության զարգացման հավանականությունն էլ ավելի է աճել ավելորդ քաշ ունեցող երեխաների շրջանում։ Սակայն հիվանդանալու սպառնալիքը պահպանվել է վեց ամիս:
Գիտնականները COVID-19-ի և շաքարախտի միջև կապի կենսաբանական մեխանիզմները դեռ չեն կարող ճշգրիտ բացատրել։ Նրանք ենթադրում են, որ ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի արտադրության կամ բջիջներին դրա բաշխումը կարգավորող գործընթացներին առնչվող համակարգերը վիրուսն ի վիճակի է խաթարել:
