ԱԺ հանձնաժողովում քննարկվել են ռшզմարդյունաբերության ոլորտի զարգացման մի շարք հարցեր

Նախարար Մխիթար Հայրապետյանը Ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանի հետ հյուրընկալվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Հանձնաժողովի անդամները, շնորհավորելով Արամ Ջիվանյանին, ներկայացրել են հանձնաժողովի և ԲՏԱ նախարարության համատեղ կատարած աշխատանքներն օրենսդրական նախագծերի շուրջ: Հանդիպմանը քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը կարևորել են Արամ Ջիվանյանի մասնագիտական կարողությունները, ընդգծել արտադրողների կողքին լինելու, նրանց հետ սերտ աշխատելու անհրաժեշտությունը, հաջողություն և շոշափելի ձեռքբերումներ մաղթել Ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահին կարևորագույն պաշտոնում։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի N 931 Ա որոշմամբ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:

Կիսվել սոց․ ցանցերում