Սիցիլիայում հայտնաբերվել է հարուստ հին հռոմեական գյուղ

Հնագետները Սիցիլիայի հարավ-արևելքում հռոմեական հարուստ գյուղ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Arkeonews-ը։
Կատանիա նահանգում հնագետները հայտնաբերել են հռոմեական տան մնացորդներ՝ խճանկարային հատակով։ Շենքը կառուցվել է մեր թվարկության 2-րդ և 4-րդ դարերում։ Տունը հռոմեական 15 հեկտար գյուղի մի մասն էր և գտնվում էր Վիզինի քաղաքի մոտ՝ ծովի մակարդակից գրեթե 500 մետր բարձրության վրա։

2023 թվականին գիտնականները, օգտագործելով երկրաֆիզիկական մեթոդները, ստորգետնյա տեղանքի մանրամասն պատկերներ են ստացել՝ առանց պեղումների: Դա նրանց թույլ է տվել գտնել մի տուն, որտեղ սենյակներից մեկը՝ գրեթե 100 քմ, խճանկարով հատակ ունի։

Գյուղում հայտնաբերվել են նաև գծանկարներով պատված սյուներ, մարմարե լճակներով շատրվանների մնացորդներ, ինչպես նաև կերամիկայի շքեղ հռոմեական ծածկույթ՝ terra sigillata:

Ըստ հրապարակման՝ խոշոր գյուղական բնակավայրերն ու վիլլաները զգալի եկամուտ են բերել հռոմեացիներին։ Որոշակի ժամանակաշրջանում նրանք կատարում էին նույն առևտրային գործառույթները, ինչ հին հունական քաղաքները։

Կիսվել սոց․ ցանցերում