Տաթեւ–Լծեն ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է՝ փակելով դեպի Կապան տանող ճանապարհը

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին Տաթեւ–Լծեն ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է՝ փակելով դեպի Կապան տանող ճանապարհը։ Այս մասին հայտնում է  NEWS.am-ի թղթակիցը՝ դեպքի վայրից։

Ականատեսները NEWS.am–ի թղթակցին տեղում պատմել են, որ վթարը տեղի է ունեցել, քանի որ ճանապարհը շատ նեղ է եւ մեծ մեքենաները դժվարությամբ են անցնում ոլորանը։

Նշենք, որ Սյունիքում այսօր առավոտից ձյան առատ տեղումներ են։

Ավելի վաղ, ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ այսօր առավոտյան Երևան–Մեղրի ճանապարհին արգելափակումից դուրս են բերել 10 մարդատար և 3 բեռնատար ավտոմեքենա։

Կիսվել սոց․ ցանցերում