Մենք Ամերիկայում ենք ապրում ու հրավիրված էինք մեր բարեկամներից մեկի հարսանիքին։ Մենք աղջկա կողմից էինք, հարսը հայ էր, իսկ այ փեսան ամերիկացի էր, ում հյուրերի շարքում կային օտարերկրացիներ։ Նրանց շարքում նաև մի թուրք տղա կար, ով հարսանիքի ողջ ընթացքում հայացքն ինձանից չէր հեռացնում։ Ես զգում էի, որ նա շատ ուշադիր է իմ նկատմամբ և փորձում է գրավել իմ ուշադրությունը։
Բայց նա ինձ համար 0 նշանակություն ուներ, քանզի գիտեի, որ նա թուրք էր, իսկ ինձ համար անընդունելի էր թուրքի կողմից ցանկացած վերաբերմունք։ Ռեստորանում, երբ կենացներն արդեն թեժացել էին այդ թուրք տղան միկրոֆոնը խնդրեց երաժիշտենրից և սկսկեց երգել։ Նա երգում էր, «Ով սիրուն, սիրուն» երգը թուրեքեն լեզվով ու ամբողջ ընթացքում ինձ էր նայում, ձեռքի շարժումներվ էլ ինձ էր ցույց տալիս։
