Ավտովթար Երևանում. թիվ 19 պոլիկլինիկայի դիմաց բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Volkswagen-ն ու Lada Priora-ն. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:15-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցում՝ թիվ 19 պոլիկլինիկայի հարևանությամբ, բախվել են Volkswagen, Lada Priora և շտապօգնության ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Անահիտ Ասատրյանն ու Վիգեն Դուրյանը:Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
© https://shamshyan.com/hy/article/2023/09/04/1245596

Կիսվել սոց․ ցանցերում