ՌԴ էներգետիկայի նախարարության փոխղեկավար Սերգեյ Մոչալնիկովի գործով, որը կապված է ոչ եկամտաբեր հանքերի լիկվիդացման ժամանակ միջոցների հափշտակության հետ, մեղադրվում է ևս 4 անձ, այդ թվում մեկ հայ՝ Ռոբերտ Շահինյանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։
Նրանք պետական հաստատության պաշտոնյաներ են, որոնք պատասխանատու են ոչ եկամտաբեր և բաց հանքերի վերակազմավորման և լիկվիդացման համար:
Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Սերգեյ Մոչալնիկովը ներկայում ձերբակալված է:
Հետաքննության տվյալներով՝ 2014-2023 թվականներին էներգետիկայի նախարարության պաշտոնյաները պայմանագրեր են կնքել վերահսկվող կազմակերպությունների հետ՝ լուծարելու ոչ եկամտաբեր և անհեռանկար ածխահանքերը և բաց հանքերը, սակայն պայմանագրային աշխատանքներն ամբողջությամբ չեն իրականացվել՝ չնայած, որ գումարները բյուջեից փոխանցվել են: