Իսպանական Վալենսիա նահանգում ջրհեղեղների հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 155 մարդ, հայտնում է EFE-ն՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայությունները։ Այս նահանգը ամենաշատն է տուժել։
Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
Զոհերի մեծ մասը Պայպորտա քաղաքից են, որը գտնվում է շրջանի մայրաքաղաք Վալենսիայից 10 կմ հեռավորության վրա։ Այնտեղ մահացել է առնվազն 45 մարդ։
Երկրում մահացածների ընդհանուր թիվը հասել է 158-ի՝ երկու մարդ մահացել է Իսպանիայի կենտրոնական Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքում, ևս մեկը՝ Մալագա նահանգում։
Հորդառատ անձրևների հետևանքով վերջին 75 տարվա ամենասարսափելի ջրհեղեղներից մեկը հոկտեմբերի վերջին հարվածել է Իսպանիայի հարավային և արևելյան շրջաններին: Ամենաշատը տուժել է Վալենսիան, ջրհեղեղի հետևանքները զգացել են նաև Անդալուզիան և այլ շրջաններ։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Իսպանիայում տեղի ունեցածն անվանել է եվրոպական ողբերգություն և խոստացել, որ ԵՄ-ն օգնություն կտրամադրի թագավորությանը։
Տեսանյութ ՝ https://t.me/lragroghcom/1393
