ԱՄՆ-ում դպրոցը վերանվանվել է հավաքարարի անունով

ԱՄՆ-ում դպրոցը վերանվանվել է հավաքարարի անունով, գրում է Good News Network-ը։

Միսսուրիում գործող դպրոցը որոշել են վերանվանել ի պատիվ 64-ամյա Կլոդին Ուիլսոնի՝ դպրոցի հավաքարարի, ով ավելի քան 30 տարի աշխատել է հաստատությունում: Տղամարդը ոչ միայն մաքրություն էր անում, այլև շատ այլ աշխատանքներ էր կատարում, այդ թվում՝ սանտեխնիկ էր և դպրոցական ավտոբուսի վարորդ։

Տնօրեն Չակ Բորենը նշել է, որ Ուիլսոնը կարևոր կերպար է դարձել երեխաների համար, ովքեր հաճախ դիմում են նրան աջակցության համար:

«Եթե խնդիրներ ունեին, գնում էին նրա մոտ»,-պատմել է նա։

Ինքը՝ Վիլսոնը, համեստորեն նշել է, որ իր գլխավոր պարգևն է համարում երեխաների հետ շփումը։

Կիսվել սոց․ ցանցերում