Նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, տեղի ունեցան տոնական միջոցառումներ՝ նվիրված Ագարակ քաղաքի հիմնադրման 75-ամյակին։
Առավոտից քաղաքը լի էր հյուրերով, ովքեր ծանոթացան կենտրոնական հրապարակում ընթացող «Իմ հայրենի քաղաքը» նկարչության ցուցահանդեսին, մասնակցեցին շախմատի, հեծանվային սպորտի և այլ սպորտային մրցաշարերի:
Համայնքի ղեկավարությունը և հյուրերը հարգեցին զոհված զինվորների հիշատակը և ծաղիկներ դրեցին հուշահամալիրին։ Հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ մշակույթի տանը, որի ընթացքում շնորհակալագրերի արժանացան արդյունաբերության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտների աշխատողներ։
Երեկոյան հրապարակում տեղի ունեցավ մեծ տոնական համերգ՝ մասնակցությամբ արտիստների և շոու բիզնեսի աստղերի, և միջոցառումները ավարտվեցին մեծ տոնական հրավառությամբ։
Ամբողջական նյութը՝
