Մի քանի օր առաջ տրանսպորտի մեջ էի․ Մի կին բարձրացավ՝ ծանր պայուսակներ ու տոպրակներ բռնած ու․․․Ես նման բան չէի տե սել։ Մի քանի օր առաջ ավտոբուս էի նստել ու գնում էի իմ գործերով։ Ազատ նստարաններ չկային․ բոլոր տեղերը կանայք էին զբաղ եցրել, ու միայն մի երիտասարդ տղա կար նստած։
Կանգառներից մեկում մի կին բարձրացավ, մեծ պայուսակ էր բռնել ու երկու տոպ- րակ։ Նա մոտեցավ ու կանգնեց նստած երիտաս արդի կողքին, բայց ակնհայտ էր, որ վերջինս հոգնած է ու կանգնելու մտադրություն չունի։Տղան փակել էր աչքերը ու կախել գլուխը, թվում էր՝ թե ուր որ է կքնի։Մի 5 րոպեից ուրիշ կին բարձրացավ։
Բավականին առույգ տեսք ուներ, ձեռքերն ազատ էին, բայց չգիտես ինչու, նա մի անգամից որոշեց, որ իրեն պիտի տեղ զիջեն։ Նկա տելով նստած երտասարդին՝ կինը մոտեցավ նրան ու սկսեց պահանջել, որ վերջինս վեր կենա։ Տղան անգամ չհասցրեց պատասխա նել նրան, երբ կինը սկսեց բարձրացնել ձայնը։Երիտասարդն արդեն ուզում էր վեր կենալ, երբ կինը հնչեցրեց վիրավորանքի խոսքեր։
