Իսրшյելի հшրվшծների հետևանքով Լիբшնանում մեկ օրում 15 մարդ է զпհվել

Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնը տեղեկատվություն է տրամադրել քաղաքների և ավանների վրա Իսրայելի օդային ռմբակոծությունների ժամանակ օրական մահերի և վիրավորների թվի մասին: X-ում հրապարակված ամփոփագրում նշվում է, որ զոհվել է 15 մարդ, ևս 69-ը՝ վիրավորվել։

«Իսրայելական ավիացիան մեկ օրում 84 հարված է հասցրել Լիբանանին, որոնց մեծ մասը Նաբաթիե նահանգում (58) և հարավային Սաիդա և Տյուրոս շրջաններում (22), որտեղ 11 խաղաղ բնակիչ է զոհվել, 66-ը վիրավորվել են»,- ասվում է տեքստում։

Բացի այդ, թարմացվել են 2023 թվականի հոկտեմբերին ռազմական էսկալացիայի մեկնարկից ի վեր իսրայելական ռմբակոծությունների և հրետանային հարձակումների զոհերի վերաբերյալ տվյալները։

Այսպիսով, զոհերի թիվը հասել է 3 117-ի, վիրավորներինը՝ 13 888-ի։

Կիսվել սոց․ ցանցերում