Թբիլիսիում ընդդիմությունը նոր բпղոքի ցпւյց է կազմակերպել

Թբիլիսիում ընդդիմությունը նոր բողոքի ցույց է կազմակերպել՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։

Ինչպես հայտնել է Newsgeorgia-ն, բողոքի ակցիան կազմակերպել են «Միասնություն-Ազգային Շարժում», «Փոփոխությունների Կոալիցիա» և «Ուժեղ Վրաստան» կուսակցությունները։

Ցուցարարները երթը սկսել են «Մարջանիշվիլի» և «Պետական համալսարան» մետրոյի կայարաններից։ Ըստ լրատվական գործակալության՝ իրավիճակը խաղաղ է, միջադեպեր չեն գրանցվել։

Ցուցարարները երթն անցկացնում են Թբիլիսիի փողոցներով՝ «Ո՛չ ռուսական ընտրություններին» կարգախոսով։ Երթի վերջնական կետը դեռևս հայտնի չէ։

Կիսվել սոց․ ցանցերում