Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժինը կգործի նոր հասցեում

ՆԵրքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 11-ից ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժինը գործունեությունն իրականացնելու է նոր հասցեում՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի վարչական շենք 1-ում։

«Հիշեցնենք՝  հաշվառման-քննական ծառայությունների մատուցման գործառույթները տեղափոխվել են ՆԳ նախարարության տիրույթ, ինչի հիմնական նպատակը նոր որակով և նոր տրամաբանությամբ հանրային ծառայությունների մատուցումն է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում