Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել տրանսպորտի ուղեվարձի վճարումը միայն 100 դրամանոց մետաղադրամի կամ QR կոդի միջոցով կատարելու որոշումը, որը քաղաքացիների շրջանում այդքան էլ միանշանակ չընդունվեց:
Ինչպես ցանկացած փոփոխություն, այս դեպքում ևս եղան դժգոհություններ:
«Հայկական ժամանակ»-ը շրջել է քաղաքում և հարցում անցկացրել՝ հասկանալու համար, թե որքանով են մարդիկ հարմարվել տրանսպորտային համակարգի նոր փոփոխություններին, և ինչ դժվարությունների են հանդիպում հանրային տրանսպորտից օգտվելիս:
