ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ծոռը՝ երաժիշտ Անժելա Հեքիմյանի որդին դարձել է 5 ամսական: Այս մասին տեղեկանում ենք Անժլայի ինստագրամյան էջից: Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկա են նաև Արմեն Մարությանն ու Ալլա Վարդանյանը՞
Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում դերասան Արմեն Մարությանը նշել էր, որ դժվար գործ է ծոռ ունենալը:
«Անհասկանալի զգացողություն, ու նոր վիճակ է: Այն, որ սպասում էի այդ երեխային սրտատրոփ, անհամբեր, դա բոլորը գիտեին: Նոր բան է եկել իմ կյանք: Ինձ թվում էր ծոռը ծեր տարիքում են ունենում, բայց պարզվում է՝ ոչ, կարելի է երիտասարդ տարիքում էլ ծոռ ունենալ: Ալլան հուզմունքից լաց էր լինում: Ուրախություն, տխրություն, ամեն ինչ խառնվել է իրար»,- մեզ հետ զրույցում նշել էր դերասանը: