Տոնի Կրոսը չի բացառել, որ կարող է վերադառնալ «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է այլ կարգավիճակում ակումբ հնարավոր վերադարձի մասին։

«Հաշվի առնելով «Ռեալի» հետ իմ մտերմությունը` երբեք չեմ բացառի, որ ապագայում կարող եմ գործակցել ակումբի հետ»: Իմ հարաբերությունները «Ռեալի» հետ միշտ առանձնահատուկ կլինեն»,- ասել է 34-ամյա գերմանացին։

Կրոսը «Ռեալում» հանդես է եկել 2014-2024 թվականներին։ Այդ ընթացքում նա մասնակցել է 465 հանդիպման, դարձել 28 գոլի և 99 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը մարզական կարիերան ավարտել էր ամռանը Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց հետո:

Կիսվել սոց․ ցանցերում