Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Ադրբեջանի հետ սահմանին գտնվող իրանական Փարսաբադ քաղաքից մինչև Պարսից ծոցի ափին գտնվող իրանական ամենամեծ Բանդար Աբաս նավահանգիստ ռուսական ստանդարով երկաթուղու կառուցման շուրջ: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
«Ռաշթ-Աստարա երկաթուղային գծից բացի, ռուսները ցանկանում են ներդրումներ կատարել ռուսական երկաթուղու ստանդարտով Փարսաբադից մինչև Բանդար Աբաս կառուցման մեջ»,-«Նովայա գազետա»-ի փոխանցմամբ, Թեհրանում Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ջալալին:
Փեզեշկիանը նշել է, որ «երկաթուղիների ընդլայնումը հյուսիսից հարավ օգուտ է բերում երկրի ժողովրդին ու տնտեսությանը և կարող է բավարարել Ռուսաստանի և Իրանի տնտեսական կարիքները», և հրամայել է արագացնել Ռեշտ-Աստարա երթուղու կառուցումը։