ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱ. ՎՃՌՈՐՈՇ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆՈՒ ՄՐՑԱԿԻՑԸ ՎՐԱՍՏԱՆՆ Է

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում կմրցի Վրաստանի ընտրանու հետ։ Այս մասին հայտնի է դարձել այսօր` ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացած վիճակահանության ժամանակ։

Փլեյ-օֆֆի հանդիպումները կկայանան 2025 թվականի մարտի 20-ին (Հայաստանում) և 23-ին (Վրաստանում)։

Հաղթող թիմը Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես կգա B դիվիզիոնում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի 4-րդ խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ վեց խաղում վաստակելով 7 միավոր:

 

Կիսվել սոց․ ցանցերում