Գյումրիում ծանոթացա Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր սպորտային համալիրի կառուցման ընթացքին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Գյումրի այցելությունից:
Ծանոթանալով դպրոցի կառուցման աշխատանքներին վարչապետը ասել է.
«Համարյա Մարզահամերգային համալիր է, հետո ո՞նց եք սրա տակից դուրս գալու»
Սպորտային համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2026 թվականին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6,5 միլիարդ դրամ, որը հատկացվել է պետական բյուջեից:
