Տեսագրվել է Վիլնյուսում ինքնաթիռի կпրծանման պահը․տեսանյութ

Տեսանկարահանվել է Վիլնյուսում DHL բեռնատար ինքնաթիռի կործանման պահը։

Կադրերում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռը կտրուկ իջնում, ապա պայթյուն է տեղի ունենում։

Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյոսի օդանավակայանի մոտ կործանվել է DHL բեռնատար ինքնաթիռ։ Ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։

Ոստիկանության գլխավոր հանձնակատար Արունաս Պաուլաուսկասը հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել է անձնակազմի չորս անդամներից մեկը:

Կիսվել սոց․ ցանցերում