Արագածից մինչև Ծիլքար ատոճանապարհին բուք է, որոշ հատվածներում առկա է մերկասառույց

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի (Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ), Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում, Տաթև-Լծեն, Արագածից մինչև Ծիլքար ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին կոչ է անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կիսվել սոց․ ցանցերում