Հրաշալի միջոց, որի շնորհիվ խոհանոցային սրբիչները կփայլեն սպիտակությունից

Մայրս և տատս միշտ եռացնում էին սրբիչները սպիտակեցնելու համար: Բայց ես ծույլ տանտիրուհի եմ, և չեմ սիրում երկար չարչարվել մաքրության հասնելու համար: Եվ այն մեթոդը, որի մասին այսօր կխոսեմ, իսկապես կախարդական է: Իսկ մայրիկս չի հավատում, որ ես սրբիչները չեմ եռացնում: Ինչպես սպիտակեցնել խոհանոցային սրբիչները տնային պայմաններում․

Անհրաժեշտ է․ 5 լ ջուր, Աման կամ վաննա, 2 ճ․գ․ բուսական յուղ, 3 ճ․գ․ ցանկացած սպիտակեցնող միջոց, 4 ճ․գ․ լվացքի փոշի։ Պատրաստումն ու օգտագործումը․ Ջուրը եռացրեք, ապա լցրեք ամանի կամ վաննայի մեջ: Վերցրեք այն, ինչը Ձեզ համար ավելի հարմարավետ է:

Ջրի մեջ ավելացրեք բուսական յուղ, փոշի և սպիտակեցնող միջոց: Նրբորեն խառնեք, և լցրեք սրբիչներ և խոհանոցային այլ լաթեր, որոնք սպիտակեցման կարիք ունեն: Թող տեքստիլները հովանան հենց վաննայի մեջ: Առավել հարմար է սրբիչները լուծույթի մեջ լցնել գիշերը, իսկ առավոտյան սրբիչները հանել առանց աղտոտման:

Սրբիչները լվացեք ձեռքով, կամ եթե չեք ուզում խառնաշփոթություն ստեղծել, կարող եք օգտագործել ավտոմատ մեքենան: Միայն դրանից հետո օգտագործեք փոշի, որը հարմար է լվացքի մեքենայի համար: Կախեք մաքուր, ողողված սրբիչները, որպեսզի չորանան: Իրականում սա է ամբողջ գաղտնիքը: Շատ հարմար է, այնպես չէ՞: Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Կիսվել սոց․ ցանցերում