Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վերին Լարսի անցակետը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում Վրաստանի ճանապարաին դեպարտամենտը։

 

«Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,- ավում է հաղորդագրության մեջ։

 

Այս պահին երթևեկության սահմանափակումներ կան կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար՝ մերկասառույցի պատճառով:

 

Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով։

 

Կիսվել սոց․ ցանցերում