Ինչ վիճակում է Վանաձորի գազալցակայանի պшյթյունից տուժած քաղաքացին

Վանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ քաղաքացի` ձեռքերի եւ դեմքի շրջանում առկա այրվածքներով:

Ինչպես հայտնել են ԲԿ-ից, տուժածն անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է ծանր:

Ցուցաբերվում է համապատասխան անհրաժեշտ բուժօգնություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Կիսվել սոց․ ցանցերում