Սիրիшկան բшնակը շարունակում է հшրվածներ հասցնել шհшբեկիչների դիрքերին

Սիրիայի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին և սպասում են համալրման ուժերի ժամանումին, ասվում է Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի հրամանատարության հաղորդագրության մեջ։

«Հյուսիսային սահմաններով ահաբեկիչների մեծ հոսքի և նրանց ռազմական և տեխնիկական աջակցության ուժեղացման լույսի ներքո՝ ահաբեկչական խմբավորումները վերջին ժամերին ներխուժել են Հալեպ քաղաքի շատ շրջաններ», – ասվում է հայտարարության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում