Երևանում մեքենան կոտրել է ծառը, բախվել գազատար խողովակի հենասյուներին

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Սասունցի Դավիթ — Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Եկատերինա Կ.-ի վարած «Mercedes» մակնիշի և  21-ամյա Մարատ Պ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Իսկ Մարատ Պ.-ի «Mercedes»-ը բախվել է ծառին, ապա գազատար խողովակի հենասյանը ու հայտնվել բնակչի տան մոտ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Կիսվել սոց․ ցանցերում