Ձյան տեղումներ, մառախուղ, մերկասառույց. ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 8։40-ի դրությամբ, Կապանի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։

Աշոցքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Տավուշի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ի հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում