Իրшնի ԱԳ նախարարը մեկնել է Թпւրքիш

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Թուրքիա, որտեղ նա մտադիր է հանդիպել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Մինչ այս Արաղչին այցելել է Սիրիա, որտեղ հանդիպել է այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Իրանցի պաշտոնյան Թեհրանի ուղերձը փոխանցել է Սիրիայի կառավարությանը, ինչպես նաև հաստատել է Իրանի աջակցությունը Սիրիայի բանակին և կառավարությանը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։

Կիսվել սոց․ ցանցերում