2 օր առաջ Արագած լեռան վրա դեպք է տեղի ունեցել. Լեռը բարձրացող արշավականներից երկուսը ընկել են եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։ Օգնության են հասել մյուս արշավականները ու սարից իջեցրել նրանց։
Նրանցից մեկը` Աստղիկ անունով, շատ լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել, մասնավորապես` գոտկային ողերից մեկի բազմաբեկորային կոտրվածք և այդ բեկորներից մեկն էլ ողնուղեղի մեջ է մտել։
Վնասվածք ստացած մեկ անձին վիրահատել են, վիրահատությունն անցել է բարեհաջող։
Դեպքի հետ կապված փորձեցինք մեկնաբանություն ստանալ լեռնագնացներից մեկից` Տաթեւից, նա մեզ ասաց , որ տեղեկություն չի կարող հաղորդել, միայն փոխանձեց, որ վնասվածք ստացած անձինք բարեբախտաբար լավ են։
